Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է կայուն խաղաղության և կայունության հաստատմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս կապակցությամբ մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Մենք մեզ համար եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին զսպվածության կոչ ենք անում: Ելնելով նրանից, որ Բաքուն և Երևանը խելամտություն ու խոհեմություն կցուցաբերեն»,- ասված է հաղորդագրությունում։
Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը լիարժեք և անվերապահ կերպով կպահպանեն Ռուսաստանի միջնորդությամբ կնքված պայմանավորվածությունները.
«Համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։