Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է ընկերությունների 7,9 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր 6,88 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բաժնետոմսերի վաճառքը տեղի է ունեցել օգոստոսի 5-9-ը՝ Օսթինում, օգոստոսի 4-ին կայացած ընկերության բաժնետերերի տարեկան ժողովից հետո։

Հրատարակությունը նշում է, որ Tesla-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ամերիկացի ձեռնարկատերը հրաժարվել է 44 միլիարդ դոլարով Twitter սոցիալական ցանցը գնելուց և դրան հաջորդած դատական հայցերից։

Մասնագետների կարծիքով՝ Մասկին կարող է անհրաժեշտ լինել այդ միջոցները, եթե ստիպված լինի փակել գործարքը։

Սոցցանցերի օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյո՞ք նա հետ կգնի բաժնետոմսերը, եթե գործարքը չկայանա, Tesla-ի գործադիր տնօրենը դրական է պատասխանել: