58-ամյա դերասան Բրեդ Փիթին նկատել են 31-ամյա Էմիլի Ռատակովսկու հետ։ Այս մասին հայտնում է Glamour Germany-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ մոդելն ու դերասանը հանդիպում են ու շատ ժամանակ են անցկացնում միասին։ Ականատեսներից մեկը սոցցանցերում գրառում է հրապարակել, որը մեջբերել են արևմտյան պարբերականները։ Պարզվել է, որ Բրեդ Փիթն ու Էմիլի Ռատակովսկին միասին ընթրել են Փարիզի ռեստորանում։ Ավելի ուշ երկրպագուները կրկին նկատել են զույգին միասին, բայց արդեն Նյու Յորքի բարերից մեկում։

Դերասանը և մոդելը դեռևս չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները: Հայտնի է, որ Էմիլի Ռատակովսկին և Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդը բաժանվել են չորս տարվա ամուսնությունից հետո, իսկ բաժանման որոշումը կայացրել է մոդելը։ Զույգի բաժանման մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին հուլիսի 14-ին, երբ 31-ամյա մոդելին նկատեցին առանց նշանադրության մատանու:

 
 

Իսկ Բրեդ Փիթն այժմ հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ դատավարության պատճառով։ Հետախուզական ծառայությունները գրեթե ձերբակալել էին հոլիվուդյան դերասանին 2016 թվականին ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ենթադրվում էր, որ Փիթը հարբել է և վիրավորել կնոջը։ Կարճ հետաքննությունից հետո դերասանն արդարացվել է։