Թունաբան, բժշկական գիտությունների դոկտորը Doctor Peter պորտալին պատմել է օրգանիզմի համար ընդեղենի օգտակարության մասին։

Ավելորդ կալորիաների պատճառով՝ ընկույզը չպետք է բացառվի սննդակարգից։ Եթե ճիշտ օգտագործվի, այն ոչ միայն ավելորդ կիլոգրամներ չի ավելացնի, այլև կօգնի նիհարել, բարելավել անոթների էլաստիկությունը և պաշտպանել սրտանոթային համակարգը։ Օրինակ՝ նուշը հանում է նյարդային լարվածությունն ու հոգնածությունը, իջեցնում արյան շաքարի մակարդակը և ամրացնում իմունային համակարգը։

«Ընկույզն օգնում է անեմիայի կանխարգելմանը, կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը և նորմալացնել արյան ճնշումը։ Այն նաև բարելավում են վահանաձև գեղձի աշխատանքը, օգնում են երկաթի կլանմանը և հեմոգլոբին արտադրելուն։ Վիտամինների և հանքանյութերի շնորհիվ ընկույզն ամրացնում է ոսկրային հյուսվածքը»,- ասել է բժիշկը։

Հնդկական ընկույզն օգտակար է աղիների համար։ Շնորհիվ մանրաթելերի և ամինաթթուների մեծ պարունակության՝ այն նաև օգնում է նվազեցնել ախորժակը։ Պետք է գնել անալի ընդեղեն և թրջել այն ուտելուց առաջ։