Ինչ իշխանազավթված Հայաստանում ձևավորվել է այս խորհրդարանը, որևէ պաշտոնական հանդիպում չի եղել Արցախի խորհրդարանականների հետ։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․сom-ի հետ զրույցում ընդգծեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Փաստացի ՀՀ ԱԺ-ն և Արցախի ԱԺ-ն որևէ առնչություն իրար հետ չունեն և դրա նախաձեռնողը հենց ՀՀ խորհրդարանի իշխանական թևն է։ Այդ մասին բազմիցս խոսել ենք Արցախի ԱԺ-ում, ԱՀ խորհրդարանի նախագահը բազմաթիվ անգամ դիմել է կոչերով, մինչդեռ դրանք անպատասխան են մնացել կամ ընդամենը մի քանի պատգամավոր է այցելել մինչև պատերազմը։
Փորձել են ձևական ցույց տալ, թե համագործակցություն կա կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովների ձևաչափով, որը ևս ձևական բնույթ է կրել և որևէ արդյունք չի եղել այդ հանդիպումներում»,- նշեց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը մանրամասնեց նաև, որ ինքն Արցախում ի սկզբանե մասնակցել է այդ հանձնաժողովների նիստին, այնուհետ, իր խոսքով, հրաժարվել է մասնակցելուց, քանի որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ՀՀ իշխանական թևի՝ ՔՊ-ական օրենսդիրները տեղյակ չեն պահել նիստի մասին։
Զրուցեց՝ Արա Ալոյանը