Ռուսաստանը հույս ունի մինչև ձմեռ ամբողջական վերահսկողություն սահմանել Դոնբասի նկատմամբ:
Այդ մասին Financial Times -ին պատմել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:
«Վլադիմիր Պուտինը պատրաստ չի լինի բանակցությունների, քանի դեռ Ռուսաստանը չնվաճի ամբողջ Դոնեցկի մարզը: Ծրագիրը հարյուր անգամ փոխվել է:
Ոչ ոք Ռուսաստանում երբեք չի պատերազմել այնպիսի մեծության բանակի հետ, որպիսին Ուկրաինայինն է: Սա երկար է տևելու», -նշել է պարբերականի զրուցակիցը: