«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին նախանշված հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը ներկայացնելու է իր առաջիկա անելիքներն ու ծրագրերը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալել խորհրդարանական ընդդիմությունից այդ համատեքստում, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենց օրակարգը չի փոխվել։

«Առաջիկայում, Իշխան Սաղաթելյանի հայտարարած հանրահավաքի ժամանակ կներկայացվեն այն հիմնական անելիքները, որոնք մտադիր ենք կյանքի կոչել, մեր օրակարգը մնում է նույնը՝ իշխանությունից հեռացնել այս կապիտուլյացիոն վարչախմբին»։

Քաղաքական գործչի խոսքով, իրենց պայքարը հրապարակային է և հանրության համար առավելագույնս ընկալելի․

«Մշտապես ասել ենք ու հիմա էլ հաստատում ենք, որ մենք, ՀՀԿ-ն մասնավորապես, սատարել, սատարելու ենք բոլոր այն ազգային առողջ քաղաքական ուժերին, որոնք ձգտում են իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,- նշեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան