Թուրքական «Բայքար» ընկերությունը բացառել է Ռուսաստանին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը:
Այդ մասին հայտարարել է «Բայքար»-ի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով, իր գլխավորած ընկերությունը ամբողջովին սատարում է Ուկրաինային և ոչինչ չի խաթարելու այդ դիրքորոշմանը, անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկվի, այդ թվում՝ Ռուսաստանից: