Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ:

Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին: Այս պահին ձեռք ենք բերել պայմանավորվածություն ևս 1 ներկայացում ավելացնելու մասին' Հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:

Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»:

Հիշեցնենք, որ այսօր Մարությանը հայտարարել էր իր նոր մոնոներկայացման մասին։

Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հայկ Մարությանը:

«Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը' «Քաղաքապետը»»,- գրել էր Մարությանը, անոնսում նշելով, որ դուրս է եկել քաղաքական թատրոնից, և գնում է Սունդուկյանի անվան թատրոն։