Սյունիքի մարզի Ներքին Հանդից սկսել են բնակչության տարհանումը։ Ամբողջ գիշեր չդադարող պայթյունի ձայները հիմա ավելի մոտիկից են լսվում: Այդ մասին մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
«Քանի որ արդեն ավելի մոտիկից են լսվում պայթյունի ձայները, որոշել ենք բնակչությանը տարհանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Գյուղում ավերածություններ առայժմ չեն եղել»,-նշեց գյուղի վարչական ղեկավարը։