Թվում էր, թե 44 օրյա պատերազմի օրերին թույլ տված սխալները և դատապարտելի աշխատելաոճը պետք է որ դաս լինեին որոշ իշխանական պաշտոնյաների համար, սակայն այն, ինչին ականատես ենք լինում վերջին երկու օրերի ընթացքում, կասկած են հարուցում առ այն, որ ՔՊ-ականները ունակ են ընդհանրապես դասեր քաղել սեփական վրիպումներից:

Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո պետական գաղտնիք բացահայտելու գործում առաջամարտիկ էին հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները; Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում էր մոբռեսուրսի թիվը, տեղեկացնում էր որ կենտրոնական հավաքակայան ներկայացողները պետք է իրենց հետ ունենան զրահաբաճկոններ` դրանով իսկ մատնելով, որ զինված ուժերում առկա է նման խնդիր: Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո գրեթե բառացի մեջբերում էր ԱԽ նիստի արձանագրությունը, որը պետական գաղտնիք է՝ Օնիկ Գասպարյանի դեմ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Սկզբում հայտարարվում էր, որ «Իսկանդերի» կիրառման հանգամանքը պետական գաղտնիք է, սակայն պատերազմից հետո Փաշինյանը բացահայտեց նաև այդ գաղտնիքը: Պատերազմի օրերին Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց էջերում տարածում էին հայկական զինված ուժերի տեղորոշումը բացահայտող տեսանյութեր, այնուհետև ջնջում դրանք:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հոխորտալից գրառում էր կատարել` պնդելով, որ լրատվամիջոցները սուտ լուրեր են տարածում, այնինչ ժամեր անց պարզվեց, որ կեղծ էր հենց Հովհաննիսյանի տարածած տեղեկությունը: