Այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն այցելել է Երևանում Ռուսական Գրքի Տուն, որտեղ հանդիպել է հաստատության հիմնադիր Մհեր Ավետիսյանի հետ։

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային և տնտեսական կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրեր, նախանշվել դրանց իրականացման հետագա քայլերը։