ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին՝ Իտալիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում ասված է․
«Ձերդ գերազանցություն վարչապետ Մելոնի,
Իմ լավ բարեկամ,
Հարգելի Ջորջիա,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը հաղթանակի կապակցությամբ և իմ բարեմաղթանքը՝ Իտալիայի հանրապետության վարչապետի բարձրագույն պաշտոնը ստանձնելիս Ձեր վրա պատասխանատվություն ու մարտահրավերներ ընդունելու ճանապարհին։
Նոր պարտականություններ ստանձնելիս՝ ուզում եմ վստահեցնել, որ ձեր նկատմամբ հայերի աջակցությունն ու բարեկամությունը շարունակական է։
Աստված օրհնի մեր բարեկամությունը, որը հավերժ է։ Հուսով եմ՝ կշարունակվի համագործակցությունը, որն ուղղված է մեր երկրների միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների առավել սերտացմանը։
Ընդունեք սրտագին մաղթանքներս»։