Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում ունեցած հանդիպումները դարձան բուռն քննարկումների ու տարատեսակ քննադատությունների թեմա։ ՀՀ վարչապետը, հիշեցնենք, ընդհանուր քննարկումներ է ունեցել Ալիևի, Էրդողանի ու Մակրոնի հետ, ապա առանձին հանդիպում՝ Թուրքիայի նախագահի հետ։

Մի կողմ թողնելով արարողակարգային դրվագները՝ ակնառու է, որ Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը (ոչ թե հավաքական իմաստով Հայաստանի կամ հայ ազգի) խաղաղություն հաստատելու հարցում։

«Պատմական կամ քաղաքական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու համար տեղի ունեցողի հետևանքները․ Փաշինյանը Արցախի կապիտուլյացիայից հետո արդեն Հայաստանին է տանում կապիտուլյացիայի: Կարո՞ղ են, արդյոք, հանդիպել Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը և այդտեղ ծնվի որևէ հայանպաստ առաջարկ»։

Այդ մասին ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ոչ միայն ընդդիմադիր դաշինքի, այլև ազգային ցանկացած տարրի գործը, եթե կուզեք պատմական առաքելությունը դառնում է Էրդողանի և Ալիևի նախագծած և Փաշինյանի կողմից իրականացվող ծրագրի տապալումը:Կարծում եմ, այս մասով շուտով կլինեն քայլերի մասին հայտարարություններ»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Արա Ալոյան