53-ամյա արքայազն Յոակիմը սիրահարված է իր եղբոր կնոջը՝ 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Դանիայի թագուհի Մարգարետի չորս թոռները 2023 թվականի հունվարի 1-ից կզրկվեն արքայազնի և արքայադստեր տիտղոսներից։ Նրանք կդառնան կոմսեր ու կոմսուհիներ և կունենան «Ձերդ գերազանցության» կոչումները։ Արքայազն Յոակիմը հրապարակայնորեն քննադատել է մոր գործողությունները՝ դպրոցում դստեր ունեցած խնդիրների պատճառով։ Նշվում է, որ դասընկերներն սկսել են ծիծաղել նրա վրա՝ կոչումից զրկվելու պատճառով։

Մեկ այլ աղբյուր՝ Vanitatis El Confidencial-ի իսպանական հրատարակությունը, հայտնում է, որ արքայազները երկար ժամանակ է, ինչ յոլա չեն գնում, իսկ կոնֆլիկտի պատճառը Յոակիմի սերն է եղբոր կնոջ նկատմամբ։

«Մարգարետ թագուհու կրտսեր որդին ակնհայտորեն հարբած է եղել, երբ փորձել է համբուրել եղբոր կնոջ շուրթերը։ Նա թեքվել է անխռով ժպիտով, բայց արքայադուստր Մարին ամեն ինչ տեսել է», - ասում է աղբյուրը:

Հոկտեմբերի 4-ին Դանիայի թագուհի Մարգարետը հրապարակային հայտարարություն է արել, որում ներողություն է խնդրել իր ընտանիքից՝ թոռներին թագավորական կոչումներից զրկելու համար։ Սակայն նա նշել է, որ գիտակցված է որոշումը կայացրել: