«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ապացուցող հերթական կադրերը:
Տեսանյութում 3 հայ զինծառայող է, որոնցից 1-ը, ամենայն հավանականությամբ, մահացել է, ևս երկուսը վիրավոր են, նրանց ճակատագրի մասին դեռ տեղեկություններ չկան։ Դատելով կադրերից՝ հանցագործությունը կարծես թե կատարվել է ադրբեջանական զինուժի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, նշում է ալիքը: