«Պրահայում հանդիպեցինք նեղ ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը»:

Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք այդ հանդիպմանը Փաշինյանի հետ «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ քննարկումներ են անցկացվել, փոխանցում է Hürriyət-ը:

«Դրանից հետո մենք հանդիպեցինք պատվիրականություններով, որտեղ քննարկել ենք այդ հարցերը:

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ինչ-որ խնդիրներ չեմ տեսնում», - ընդգծել է Էրդողանը: