Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Կովկասում օտար ուժերի ներկայությունն անվանել է տարածաշրջանի պետությունների ընդհանուր մտահոգությունը։ Նա ընդգծել է Իրանի անհամաձայնությունը՝ տարածաշրջանում որեւէ օտար ուժի տեղակայման հետ։
Արդյո՞ք, խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին է (Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքում տեղակայել ԵՄ դիտորդական ներկայացուցիչներին), թե՞ Թեհրանն այլ մտահոգություններ ունի․
«Աբդոլլահյանի խոսքը վերաբերում է ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության հնարավոր տեղակայմանը, այլ ադրբեջանի սահմանին՝ Լանքերանում, ահաբեկիչների և իսրայելական ուժերի տեղակայումներին»,-նշեց իրանագետ Հարություն Արթին Առաքելյանը։
ԼՈՒՐԵՐ․ com-ի զրուցակցի խոսքով, վերջին 15 օրերին ականատես ենք լինում, թե ինչպես է Իրանը հուժկու հարվածներ հասցնում, ռմբակոծում Իրաքի Քրդստանին, հայտնելով, որ այդ հատվածում կուտակվել է շուրջ 17,000 քուրդ զինյալ։ Նրանց նպատակը, ըստ իրանագետի, Ադրբեջանի սահմանին որևէ բան տեղի ունենալու դեպքում՝ Իրանին հարվածներ հասցնելն էր՝ տարածաշրջանը փակուղու մեջ դնելով։
«Այդ է պատճառը, որ Իրանը զինաթափեց Իրաքի քուրդ զինյալներին և այժմ իրանական զինված ուժերն արդեն օդային պարեկություն են անում Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաև զորավաժանքներ անցկացնում տվյալ տարածքում։ Իրանի ԱԳ նախարարի խոսքն՝ ուղղված Ջեյհուն Բայրամովին, վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում կուտակումներին։ Հենց այդ մտահոգությունն է, որ ցանկանում է Թեհրանը փոխանցել Ադրբեջանին, ընդգծելով, որ Իրանը կարող է գործողության անցնել նաև Ադրբեջանում, եթե նման կուտակումները շարունակվեն»,-եզրափակեց Առաքելյանը։
Արա Ալոյան