Մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։ Միջուկային էներգետիկայի բնագավառի խոշորագույն գիտնականներից մեկը 98 տարեկան էր։
Աշոտ Առաքելի Սարգիսով ռուսահայ խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ-ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Ծնվել է հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ 27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։
Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։