ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ազգերի միջև փոխըմբռնման և հաշտեցման հարցում իր ունեցած վաստակի համար արժանացել է ոսկե մեդալի: Այդ մասին այսօր հայտնել է «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատ թոշակառուների միություն» կազմակերպությունը, գրում է Deւtsche Welle-ն:

Մեդալի հանդիսավոր հանձնումը տեղի կունենա ապրիլի 22-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Ելույթով հանդես կգա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում ձեռքից էլ Գորբաչովը կստանա մեդալը: