Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու համար ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Հարցին, թե ինչ պատճառ եւ պահանջ են առաջ բերում ադրբեջանցիները, Ավանեսյանը նշել է, որ այդ մասով մեկնաբանություն տալ դեռ չի կարող. «Երբ իրավիճակը հանգուցալուծվի, այդ ժամանակ կկարողանանք խոսել պատճառների մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: