Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։
Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։
Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը