Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկում, գրում է Gazetekars–ը։ Զորավարժությունների մասնակիցներն արդեն ժամանել են Կարս։

Ըստ Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ  Մեհաժի՝ զորավարժության նպատակը ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, կրակային և մանևրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումները, սննդի մատուցումը, հագուստի ապահվման և թիկունքային աշխատանքների, զորամիավորումների մարտական պատրաստության ստուգումը։