Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և նրա կողմից հիմնադրված «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը» հայց են ներկայացրել վարչական դատարան' ընդդեմ ՀՀ կառավարության։
Զոհրաբյանն ու կուսակցությունը դատարանից պահանջում են, որպեսզի ոչ իրավաչափ ճանաչի կառավարության անգործությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ։
Ըստ հայցվորների՝ կառավարությունը պետք է ռազմական դրություն հայտարարեր, սակայն անգործություն է դրսևորել։ Հայցը մակարգրվել է դատավոր Աղասի Դարբինյանին, վերջինս որոշում է կայացրել այն ընդունել վարույթ՝ նախնական դատական նիստի օր նշանակելով 2023 թվականի մայիսի 25-ը։