Ավստրալիայում ցանկանում են արգելել ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր, հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Դա պայմանավորված է արտիստի հակասեմական հայտարարություններով։
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Քանյեն ցանկանում է Ավստրալիայում այցելել իր նոր կնոջ՝ 27-ամյա Բիանկա Սենսորիի հարազատներին։
Ավստրալիայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Ուեսթի մտադրությունները։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ավստրալացի քաղաքական գործիչ Փիթեր Դաթոնն ասել է, որ հրեաների մասին ռեփերի անհարգալից խոսքերի և արտիստի ոչ տեղին արարքների պատճառով նրանց չպետք է թույլ տալ այցելել երկիր։ «Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, ես կասեի, որ ավելի արժանի մարդկանց պետք է ներս թողնենք»,- ասել է նա։
Քանյեի մուտքն արգելելու առաջարկին աջակցել է նաև Ավստրալիայի հրեաների գործադիր խորհրդի ղեկավարներից Փիթեր Վերտհեյմին։ Նա դիմել է Ավստրալիայի միգրացիայի նախարարության ղեկավար Էնդրյու Ջայլսին՝ խնդրելով Ուեսթին արգելել մուտք գոծել Ավստրալիա։