2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացի Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա իրականացված դատավարական ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը 26.400.000 դրամով Արցախի ներդրումային հիմնադրամին օտարելուց և անշարժ գույքի կադաստրի մարմնում հիմնադրամի սեփականության իրավունքը գրանցվելուց հետո, բնակարանի նկատմամբ չունենալով որևէ իրավունք, նույն բնակարանում վարձակալությամբ բնակվող Ս. Հ-ից որպես վարձավճար պահանջել ու ստացել է ընդհանուր 500.000 դրամ գումար, ինչպես նաև իբրև բնակարանի իրական գնի ու հիմնադրամի կողմից վճարված գումարի տարբերություն՝ 4.000.000 դրամ:
Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն: