Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։
Քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: