Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում, որը տեղի է ունենում Մոսկվայի «Գոստինի Դվորում», ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր և հետևողականորեն կլուծի Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները։
«Մեկ տարի առաջ մեր պատմական հողերի վրա մարդկանց պաշտպանելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու, 2014-ի հեղաշրջումից հետո Ուկրաինայում ի հայտ եկած նեոնացիստական ռեժիմի սպառնալիքը վերացնելու համար որոշվեց անցկացնել հատուկ միջոցառումներ։ Մենք քայլ առ քայլ, զգույշ և հետևողականորեն կլուծենք մեր առջև դրված խնդիրները»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ 2014 թվականից ի վեր Դոնբասը «պայքարում է» «իր հողում ապրելու» և «իր մայրենի լեզվով» խոսելու իրավունք ունենալու համար։
Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի «Գոստինի Դվորում» հանդես է գալիս Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը կկենտրոնանա հատուկ գործողությունների, տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։