Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն են բաժանել բազմազավակ և օգնության կարիք ունեցող ընտանիքների համար։

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի երեք դպրոցներում և ԼՂՀ հանրային ընդունարանում ռուս խաղաղապահների և կամավորների կողմից տրվել է 72 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։