Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է, կրկին վիրահատվի»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։
Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։ Սիմոնյանը մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա։