Երեկ՝ ապրիլի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հերթական անգամ թմրամիջոցի հայտնաբերման դեպք են բացահայտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Դավիթ Քարինյանն ու Ստեփան Գրիգորյանը ժամը 06։00-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ Մ․ Խորենացի 138 հասցեի մոտ կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի միջից 3 երիտասարդ տղաներ իջել են, ու պարեկները նկատել են, որ նրանցից մեկը գրպանից կասկածելի իր է գցել։

Տեղում պարզվել է, որ այն թմրանյութի նմանվող զանգված է։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։Քննիչի կողմից տեղում իրականացվել է դեպքի վայրի զննություն։

Պարզվել է, որ հայտնաբերվածը 0․59 գրամ, թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։