Անի Ամիրջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:
 
«Դաժան կյանք ...Մարդ, ում մասին միայն դրականը կարող ես խոսել։ Պարզ, բարի, հոգատար, մարդկային կին և տաղանդավոր արտիստուհի։Ձեզ հետ աշխատելը «Անուղղելիները» ՀՍ֊ում ինձ համար Մեծ պատիվ էր....
Տիկին Լուսինես լքեց մեզ»,- գրել է Ամիրջանյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: