Բռնապետ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին ասել է, որ Բալկաններում ընդունված տարբերակը կարող է լավ օրինակ լինել նաեւ կովկասյան հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Զարմանալիորեն, նա ճիշտ է, քանի որ:
1. Կոսովոն ստացել է միջազգային ճանաչում, մասնակցություն, անվտանգության երաշխիքներ և մեծ աջակցություն։
2. Պատժվում են բռնապետներն ու պատերազմի հանցագործները։
3. Երկրների ղեկավարները ազնվորեն ձգտում էին կարգավորման/ խաղաղության և այլատյացության քաղաքականություն չէին վարում։
Ես ուզում եմ հավատալ, որ այս պարոն պացիֆիստն ու հումանիստը հենց այդ փաստարկներն են նկատի ունեցել»,- գրել է նա։