Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9 եռակողմ համաձայնագրի՝ Լաչինի միջանցքը պիտի ունենա 5կմ լայնք, որտեղ ոչ մի այլ անցակետ ու դրոշ տեղադրելու կետ չկա, բացառությամբ ռուսական խաղաղապահների ներկայության, ու եթե ռուսական կողմը իվիճակի չէ իրականացնել իր գործառույթը, ապա պիտի ներողություն խնդրի հայ ժողովրդից իր «անկարողության» համար ու հենց իրենք էլ պիտի օգնեն, արագացնեն ՄԱԿ ի կապույտ սաղավարտների՝ խաղաղապահների մուտքը Արցախ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել էԱրցախի ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն ու շարունակել․ «Հակառակ դեպքում լուրջ հարցեր են առաջանում, թե ինչի՞ դիմաց հանձնվեցին այն հսկա տարածքները, որի վրա դեռևս կարողանալու էինք կազմակերպել պայքարը, ավելին՝ Շուշին գրաված թուրք֊ադրբեջանական զորախմբի ուժերը սպառման եզրին էին, ու եթե պատերազմը շարունակվում էր ևս երկու շաբաթ , թեկուզ և մտնեյին Ստեփանակերտի արվարձաններ, ապա պատերազմի ընթացքի մեջ բեկում էր մտնելու, որովհետև ուժերի հարաբերակցությունը կարծես թե հավասարակշռվում էր և թուրքերը վերախմբավորվելու և լոգիստիկայի լուրջ խնդիրներ ունեյին այլեւս։
Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայնվեց ռուսների «քֆուր ուտելուն» ու գնացին այդ քայլին։
Կարճ՝ ռուսը պիտի ապահովի 5 կմ լայնքով Լաչինի միջանցք և անխափան տեղաշարժ։
Զախարովաների մտավարժանքները կարճատես «բոլշևիկների» համար է»։