Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։

Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։

Հ.Գ. Որպեսզի չասեք ,թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն ի՞նչ կխոսեիր Թուրքիայում ՝հիշեցնեմ,որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ եւ Հայոց ցեղասպանության դատապարտման,եւ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։

Դե հիմա ձեզ տեսնեմ նիկոլական երեսփոխաններ»,- գրել է նա։