Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։

«Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին»,-գրում է լրատվամիջոցը։