Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի եւ կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որեւէ ղեկավար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հրապարակելով 2014 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից:

«Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել, Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան։

2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիեւյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը՝ կապված 1993 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հետ։

Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի եւ կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որեւէ ղեկավար։

Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաեւ այդ հակա-ռեկորդը»։