Հունիսի 11–ին Շիրակի մարզի Անիպեմզա համայնքում՝ Երերույքի տաճարի մոտ, տեղի է ունեցել Աշոտ Հակոբյանի անվան «Կովկաս» պարային համույթի համերգը։
Պարախմբի ղեկավար Արմեն Հակոբյանի խոսքով՝ 2022 թվականին լրացավ համույթի 45–ամյակը, սակայն պատերազմի պատճառով որոշեցին չնշել այն։
«Տղեքս բանակում էին, հիմա վերադարձել են, 45-ամյակի առթիվ տարբեր վայրերում համերգներ ենք ունենում։ Հիմա էլ որոշել ենք Երերույքի տաճարում իրականացնենք համերգ, նկարահանենք, որ մեր էս գեղեցիկ տաճարին ծանոթանան նաև զբոսաշրջիկները»,– ասել է Հակոբյանը։
Նա նաև նշել է, որ տարբեր երկրներում են ունեցել համերգներ, սակայն կարևորեց նաև Հայաստանի պատմամշակույթային վայրերում տեղի ունեցող միջոցառումները, որոնցով հանրությանն է ներկայացվում Հայաստանի արժեքները։ Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնյաներ և զբոսաշրջիկներ, որոնք վերադարձան մեծ էմոցիաներով և տպավորությամբ։