Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներից վիրավորված 2 հնդիկները այս պահին վիրահատվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։