Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 16-ին, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 15-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան' 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում'
Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է, 16-ին, 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2010 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.40C (1966 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.70C