Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: