Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը գրանցվել է Ադանա նահանգում։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը:

Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 18-ին' տեղական ժամանակով 23:59-ին (Երևանի ժամանակով՝ 00:59-ին), Սայմբեյլի շրջանում։ Օջախը ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ AFAD-ի տվյալներով՝ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիա նահանգում։ Այն արձանագրվել է տեղական ժամանակով՝ 18:36-ին։ Օջախը ընկած է եղել 7 կիլոմետր խորության վրա։