Ուժայինները շրջափակել են Սանկտ Պետերբուրգի Զոլնայա փողոցում գտնվող «Վագների» շենքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Նրա խոսքով՝ Կենտրոնի տարածքի մուտքի մոտ մի քանի իրավապահներ են տեղակայվել։

Զոլնայա փողոցի երկայնքով մի քանի ոստիկանական մեքենաներ են կայանել, այնտեղ են եկել նաև լրագրողներ։

Ավելի վաղ Fontanka հրատարակությունը հայտնել էր, որ «Վագների» կենտրոնում խուզարկություններ են իրականացվում։