ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ Վլադիմիր Պուտինի մոտ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ վստահության հետ կապված որևէ փոփոխության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ ՊՆ-ում կադրային վերադասավորումները նախագահի իրավասությունն են և դժվար թե քննարկված լինեն Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ»–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շփումների ժամանակ։