Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Անդրանիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: