Ռուսաստանի Սամարա շրջանում վեց ամյա տղան ընկել է բազմահարկ շենքի պատշգամբից և հրաշքով կենդանի մնացել' ընկնելով մի քանի սանտիմետր փողացից հեռավորության վրա:
Սամարի շրջանի բժիշկները պայքարում են վեցամյա տղայի կյանքի փրկության համար, որը հրաշքով է կենդանի մնացել ընկնելով յոթերորդ հարկից: Տանը մնալով մենակ փոքրիկ Թիմուրը դուրս է եկել պատշգամբ մորը ճանապարհելու համար: Հաջորդ րոպեին վախեցած ծհարևանները տեսել են, թե ինչպես է երեխան ընկնում հսկայական բարձրությունից:
Բժիշկները հայտնաբերել են Թիմուրին պառկած հողի վրա բետոնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Ծանր վանսվածքներով երեխային տեղափոխել են Սամարայի շրջանի հիվանդանոց:
Երեխան այժմ գտնվում է բժշկական ստորաբաժնման վերակենդանացման բաժանմունքում : Նրա կյանքի համար պայքարում են փորձառու բժիշկներ:
Մայրը կատարվածում մեղադրում է իրեն: Կինը պատմել է, որ ամեն ինչ կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, երբ երեխան տանը մնացել է մենակ մինչ պապիի գալը:
Կատարվածի հանգամանքները պարզելու համար այժմ հետաքննություն է անցակցնում ոստիկանությունը: Այս մասին հաղորդում է LIfenews-ը: