Ռուս լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը իր թելեգրամյան ալիքում տեղադրել է մեր հայրենակից Մհեր Ավետիսյանի դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Ուկրաինական իշխանությունը նույնիսկ չի թաքցնում, որ թիրախավորել են մեր խաղաղ բնակչությունը: Ղրիմի կամուրջի վրա կատարված ահաբեկչությունը միայն հաստատում է այդ փաստը: Իհարկե, նման ահաբեկչությունը հնարավոր չէր լինի առանց ձեր երկրների լուռ, իսկ հաճախ ակտիվ համաձայնության։ Ձեր ղեկավարները կարող են որքան ուզում են պատմել, որ իրենք չեն պատերազմում Ռուսաստանի դեմ, այլ միայն օգնում են Ուկրաինային։ Բայց դա բացարձակ սուտ է։

Ամեն ինչ սկսվեց հուլիսի 17-ին, երբ 14-ամյա Անգելինա Կուլիկը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության պատճառով մեկ ակնթարթում զրկվեց իր հայրիկից ու մայրիկից: Իսկ այսօր արդեն նոր զոհ ունենք. 14-ամյա Իրինան, ով զոհվել է Ղրիմում անօդաչու թռչող սարքի բեկորից։

Ահա արևմտյան օգնության և աջակցության արդյունքը: Մի լռեք, հասցրեք ձեր իշխանությանը ձեր անհամաձայնությունը։ Հիշեք, որ Ուկրաինան Ձեր համաձայնությամբ սպանում է խաղաղ մարդկանց։

#YOURtERRORism!

Խնդրում ենք տարածել այս հեշթեգը, որպեսզի ձեր հայրենակիցներից հնարավորինս շատ մարդ տեսնի այն:

Մհեր Ավետիսյան` «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող»։