Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով և 850 միլիոն եվրո արժողությամբ կոկաինի ռեկորդային խմբաքանակ է հայտնաբերվել և առգրավվել ձկնորսական նավի վրա։

APA-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է ANSA-ն։

Հրատարակության տվյալներով՝ ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ նավի անձնակազմի հինգ անդամները, ինչպես նաև ևս 15 մարդ՝ Պալաուայի դրոշով թմրանյութ տեղափոխող առևտրական նավից։

Հաղորդվում է, որ Պալաուայի դրոշով նավի վրա ձերբակալված 15 անձանց թվում կան Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Իտալական ֆինանսական ոստիկանության նավերը դրանք հասցրել են Պալերմոյի նավահանգիստ։