Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի չորրորդ շաբաթը: Մեր 38500 համաքաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը առաջին երեք շաբաթների ընթացքում, և մենք վճռական ենք շարունակելու մեր աշխատանքը՝ անհրաժեշտ թվից ավել քաղաքացիների աջակցություն ստանալու, և այս կարևորագույն օրենքի նախագիծը Ազգային ժողով մտցնելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ՀայաՔվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Ուստի խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն որոշել են միանալ մեր նախաձեռնությանը, ժամանակ գտնել և անել դա այս շաբաթվա ընթացքում՝ դա մեզ հնարավորություն կտա արագացնել ստորագրահավաքի փուլը, և օր առաջ մտնել Ազգային ժողով:
Նաև, ուրախությամբ հայտնում եմ, որ այսօրվանից գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում: Մեր աջակիցներին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս համայնքներում, հատուկ խնդրում եմ միանալ մեզ այս շաբաթվա ընթացքում, միացնել իրենց ձայնը մեր օր օրի թափ հավաքող պահանջին, և նեցուկ դառնալ Արցախում պայքարող մեր քույրերին և եղբայրներին: Բոլորիդ ցանկանում կամք, եռանդ ու վճռականություն, Աստված զորավիգ մեր պայքարող տեսակին»։