«Ուժը Հայրենյաց կուսակցության ղեկավար մարմինը որոշեց, որ մեր ավագանիների ցուցակը կղեկավարի Նելլի Հարությունյանը»,-այս մասին հայտարարել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ հանդես գալով տեսաուղերձով։
«Հուսով եմ՝ իր աշխատանքային փորձը կներդնի գեղեցիկ Երևանը ավելի գեղեցիկ դարձնելու համար»,- ելույթի ընթացքում ասաց Արզաքանցյանը։
Նելլի Հարությունյանին շնորհավորեց նաև Նատալյա Ռոտենբերգը իրենց կուսակցությանը միանալու համար։
Նելլի Հարությունյանն էլ շնորհակալություն հայտնեց կուսակցությանը իրեն վստահելու համար, ապա ասաց.
«Կարևորում եմ յուրաքանչյուրիդ քվեն և պատասխանատու եմ յուրաքանչյուրիդ առաջ»։